Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ ոսկե մեդալ՝ անվանի հոգեբույժ Ադել Թադևոսյանին

ԵՊԲՀ ոսկե մեդալ՝ անվանի հոգեբույժ Ադել Թադևոսյանին

Մեր երկրում սթրեսաբանության հիմնադրման և զարգացման, գիտամանկավարժական երկարամյա և անմնացորդ գործունեության համար անվանի հոգեբույժ, պրոֆեսոր Ադել Թադևոսյանն այսօր Գիտական խորհրդի նիստում արժանացավ ԵՊԲՀ ոսկե մեդալի:

Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը` ներկայացնելով հոգեբույժի մասնագիտական գործունեությունը նշեց, որ պատվաբեր պարգևը հանձնվում է մի մարդու, ով հանդիսանալով ԵՊԲՀ շրջանավարտ մեծ ներդրում ունի Հայաստանում սթրեսաբանության զարգացման գործում։

 ԵՊԲՀ ոսկե մեդալ՝ անվանի հոգեբույժ Ադել ԹադևոսյանինԱդա Թադևոսյանի մասնագիտական գործունեությունն անմիջական կապ ունի խորհրդային և հետխորհրդային ժամանակահատվածում Հայաստանում և նրա սահմաններից դուրս մեր երկրում սթրեսաբանության լավագույն ավանդույթների ներդրման և զարգացման հետ:

Անվանի հոգեբույժը մասնագիտական գործունեության 50-ից ավելի տարիները նվիրել է մարդու հոգեկան առողջությանը վերաբերող տարբեր հիմնահարցերի ուսումնասիրմանը, դրանց լուծման բանաձևերի մշակմանը: Նրա ամբողջ գիտական, մանկավարժական գործունեությունն ուղղված է եղել «Սթրեսաբանության» գծով կլինիական օրդինատորների վերապատրաստմանը: Մանկավարժական գործունեության 40 տարվա փորձ ունեցող մասնագետը ավելի քան 30 տարի աշխատել է Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, հաջողված մասնագիտական գործունեություն է ծավալել նաև այլ կրթական հաստատություններում։ 2003թ. Թադևոսյանը Առողջապահության ազգային ինստիտուտում կազմակերպել է նաև սթրեսաբանության ամբիոն: Ադա Թադևոսյանի մասնագիտական գործունեության մեջ շրջադարձային են Սպիտակի 1988թ. ավերիչ երկրաշարժին հաջորդող տարիները: Արհավիրքից ընդամենը չորս ամիս անց 1989թ. նրա ջանքերով Հայաստանում հիմնադրել է հոգեկան առողջության «Սթրես» կենտրոնը:

 ԵՊԲՀ ոսկե մեդալ՝ անվանի հոգեբույժ Ադել ԹադևոսյանինՂեկավարելով այս կառույցն ավելի քան տասը տարի, նրա շնորհիվ ապահովվել է Հայաստանում հոգեբուժական մասնագիտացած ծառայության զարգացումը: Մասնագետն առաջիններից մեկն էր, որ խոսեց հոգեկան տրավմայի և մի շարք հիվանդությունների զարգացման գործում դրա ունեցած պաթոլոգիական դերի մասին:

Նաև առաջինն է բարձրաձայնել ուսանողների համար «Ստրեսաբանություն» ծրագրի ներդրման անհրաժեշտության մասին: Ժամանակի ընթացքում «Սթրես» կենտրոնը վերածվեց գիտագործնական հաստատության: Հետերկրաշարժյան տարիներին ՄԱԿ-ի կողմից ստեղծվեց «Աղետների բժշկությունը» ծրագիրը:

 

 ԵՊԲՀ ոսկե մեդալ՝ անվանի հոգեբույժ Ադել ԹադևոսյանինԱդա Թադևոսյանը իր թիմակիցների հետ հեղինակեցին հատուկ ձեռնարկ, ինչպես նաև փրկարարների համար անցկացրեց վերապատրաստման դասընթացներ ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում: Հետագայում այս աշխատանքի համար է նա Բուդապեշտում 1996թ. պարգևատրվում հուշամեդալով: «Ստրեսաբանության» հիմնադիր, պրոֆեսոր, մարդու հոգեկան ցնցումների վերաբերյալ ավելի քան հարյուր տպագրական հոդվածների, մի քանի մենագրությունների, ինչպես նաև ուսանողների համար «Սթրեսաբանության» առաջին երկհատորյա դասագրքի հեղինակ Ադա Թադևոսյանը կրթության և մարդու կենսագործունեության անվտանգության խնդիրների լուծման գործում ունեցած ներդրման համար պարգևատրվել է Մ.Վ.Լոմոնոսովի անվան ոսկե մեդալով: Թադևոսյանը Հայկական հոգեբուժական ասոցացիայի, Հոգեբույժների համաշժարհային ասոցացիայի, Տրավմատիկ սթրեսի ասոցիացիայի անդամ է:

Տեղեկացնենք, որ ԵՊԲՀ-ում հուլիսի 7-ին կմեկնարկի «Սթրեսի ենթարկված մարդը» երկօրյա միջազգային գիտաժողովը, որը նվիրված է անվանի հոգեբույժի 80-ամյա հոբելյանին: Այսօր էլ Ադա Թադևոսյանը իր գործըկերների հետ շարունակում է օգնել կյանքի տարբեր իրավիճակներում ծանր հոգեբանական ցնցումներ ստացած մարդկանց: Իր ստեղծագործական հետազոտությունները հեղինակը կներկայացնի նաև նոր լույս տեսած մենագրության մեջ, որի շնորհանդեսը նույնպես տեղի կունենա գիտաժողովի շրջանակում:

Սկզբնաղբյուր. ԵՊԲՀ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ